News.am. 20-10-2010- 2011-ի երկրորդ կեսին Թուրքիան նախատեսում է սկսել Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարությունը: Այս մասին Russia Today հեռուստաալիքն տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, հավելելով. «Ես կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք շինարարությունն սկսել 2011-ի երկրորդ կեսին»:
Նախարարի խոսքով, նավթատարի հզորությունը կազմելու է տարեկան 50 մլն տոննա, որի առնվազն կեսը մատակարարելու է Ռուսաստանը: ««Խողովակի ենթադրելի թողունակությունը 50 մլն տոննա է: Մենք կարծում ենք, որ այդ ծավալի 25-30 տոննան կմատակարարի Ռուսաստանը: Եվս 10 մլն տոննա կմատակարարի իտալական ENI ընկերությունը եւ մի մաս էլ` Ղազախստանից կլինի»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախագիծը նախապես նախատեսված էր տարեկան 60-70 մլն տոննա նավթ տեղափոխելու համար եւ այն ծրագրվում էր իրականացնել ռուսական կողմի մասնակցությամբ:
Սամսուն-Ջեյհան նավթամուղը նախատեսվում է անցկացնել սեւծովյան Սամսուն քաղաքից մինչեւ միջերկրակական ծովի Ջեյհան նավահանգիստ: Այն թույլ կտար շրջանցել Բոսֆորն ու Դարդանելը: Սեպտեմբերին Ռուսաստանը Թուրքիային է հանձնել միջկառավարական համաձայնագրի նախագիծը՝ տարեկան 25 միլիոն տոննա թողունակությամբ:
Անցած տարվա հոկտեմբերին Միլանում ստորագրվել է համաձայնագիր, որով ռուսական «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» եւ «Սովկոմֆլոտ» ընկերությունները թուրքական Calik եւ իտալական Eni ընկերությունների հետ միասին մասնակցելու են Սամսուն-Ջեհյան նավթամուղի շինարարությանը եւ շահագործմանը:

No comments:
Post a Comment