Friday, October 15, 2010

Թուրք լեզվաբան. «Թուրքերենում կա 27 հայերեն բառ, իսկ հայերենում՝ 3000 թուրքերեն բառ»

HayNews.am. 15-10-2010- Թուրքիայի լեզվի խորհրդի (TDK) նախագահ Շյուքրու Հալուք Աքալը շարունակել է թուրքական կեղծարարության սերիան՝ զեղածարարությունը բերելով նաև իր բնագավառ: DHA-ի փոխանցմամբ՝ Աքալը նշել է, որ հայերենը, վրացերենը և պարսկերենը զարգացել են թուրքերենի ազդեցության տակ, և այս լեզուների բառապաշարում մեծ թիվ են կազմում թուրքական բառերը: «Թեև թուրքերենում կա ընդամենը 27 հայերեն բառ, սակայն հայերենում թուրքերեն բառերի փոխառությունը հասնում է 3000-ի»,-նշել է թուրք «լեզվաբանը» և շարունակել իր բարբաջանքները. «Պարսկերենից թուրքերենը վերցրել է 1500 բառ՝ փոխարեն տալով 2500 բառ»: Աքալը նաև անդրադարձել է ազգանուններին՝ նշելով, որ <<հայկական ազգանունների մեծ մասը թուրքական ծագում ունի»՝ օրինակ բերելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբդանդյանի ազգանունը (թուրքերենում nalbandբառը նշանակում է «դարբին»): Թուրքիայի լեզվի խորհրդի (TDK) նախագահը նաև հավելել է, որ «աշխարհում այժմ թուրքերեն է խոսում 220 միլիոն մարդ՝ 35 երկրում»:


No comments: