News.am. 15-10-2010- Մարդինի Ասորական մշակույթի միության նախագահ Յուհաննա Աքթաշը հայտարարել է, որ Թուրքիայի պետնախարար Ֆարուք Չելիքը պետք է ներողություն խնդրի քրիստոնյաներից, օրեր առաջ մի հեռուստահաղորդման ժամանակ քրիստոնյաներին գյավուր անվանելու համար։
Թուրքիայի կրոնական գործերով պատասխանատու պետնախարար Ֆարուք Չելիքը հաղորդման ժամանակ ասել էր. «Եթե գյավուրի կրոնը՝ քիրստոնեությունը, սովորում ենք, ալեւիականությունն ինչո՞ւ չսովորենք»։ Թուրք նախարարի այս ցինիկ արտահայտությունը խստորեն քննադատել է Թուրքիայի Ասորական մշակույթի միության նախագահ Յուհաննա Աքթաշը՝ պնդելով, որ թուրք նախարարը վիրավորել է քրիստոնեությունը եւ պետք է Թուրքիայի բոլոր քրիստոնյաներից ներողություն խնդրի։
«Նախարարն իր այդ անպատասխանատու հայտարարությամբ ցույց տվեց, թե ինչ է մտածում Թուրքիայում ապրող ոչ մահմեդականների մասին։ Մենք քննադատում ենք նախարարի այդ մտածելակերպը»-նշել է Յուհաննա Աքթաշը։

No comments:
Post a Comment