Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգված խորհուրդը (ՖՀԿՀԽ)Ադրբեջանում գերի հայ երիտասարդ Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել` դատապարտելով «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցինիզմը»:
«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգված խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանին Մանվել Սարիբեկյանի սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար: Ենթադրվում է, որ Սարիբեկյանի մահը նրա բռնության հետևանք է, քանի որ նա հայ է եղել», -ասվում է տարածած հայտարարության մեջ, Փարիզից Panorama.am-ին փոխանցում է ֆրանսահայ լրագրող Ժան Էկյեն:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին ու Ֆրանսիայի և Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին հորդորում են անկախ հետաքննություն սկսել Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ՖՀԿՀԽ-ն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ալիևի դինաստիայի վարած տոտալիտար քաղաքականության վրա:

No comments:
Post a Comment