Wednesday, October 20, 2010

Ստամբուլի ԱՄՆ նորանշանակ հյուպատոսն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

News.am. 20-10-2010- Ստամբուլի ԱՄՆ նորանշանակ հյուպատոս Սքոթ Ֆրեդերիկ Քիլները հոկտեմբերի 18-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։
Ամերիկացի դիվանագետը հայտնել է, թե այցելել է պատրիարքարան՝ ծանոթանալու Թուրքիայի հայոց հոգեւոր կենտրոնի եւ հայ համայնքի հետ։
Բարձրաստիճան հյուրին ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, ով շնորհավորել է հյուպատոսին նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի հայության անցյալի, համայնքային կառույցի եւ ներկայիս վիճակի մասին։

No comments: