Wednesday, October 20, 2010

Համանախագահները նոյեմբերի սկզբին տարածաշրջանում կլինեն

Panorama.am.20-10-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերի սկզբին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ապա ավելացնում, որ եռանախագահների հետ տարածաշրջան կգա նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ միջնորդները կողմերին կներկայացնեն հաշվետվություն` ԼՂ հարակից տարածքներում իրականացրած գնահատման առաքելության արդյունքների վերաբերյալ:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ, կքննարկեն հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր:
Գործակալությունը ենթադրում է, որ համանախագահները կառաջարկեն կողմերի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել Ստրասբուգում` նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակում: Այն կունենա նախապատրաստական բնույթ` Աստանայում դեկտեմբերի 12-ին նախագահների հնարավոր հանդիպմանն ընդառաջ:
Հիշեցնենք, որ Աստանայում դեկտեմբերին կանցկացվի ԵԱՀԿ գագաթաժողովը:

No comments: