Wednesday, October 20, 2010

Բողոքի ակցիա Բաքվում. աֆղան փախստականների վիճակն անտանելի է

Panorama.am. 20-10-2010- Նախօրեին Աֆղանստանի մոտ 200 քաղաքացիներ Բաքվի «Եվրոպա» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել:
Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ աֆղան փախստականները բողոքել են Ադրբեջանում իրենց անտանելի կյանքից ու ոտնահարված իրավունքներից: Նրանք նույն պահանջով դիմել են նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ադրբեջանական բաժանմունքի ղեկավար Լեյլա Նուգմանովային: Վերջինս խոստացել է ուսումնասիրել խնդիրը:
Ըստ թերթի, աֆղան փախստականների խնդիրն այն է, որ նրանք չունեն իրենց քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր:

No comments: