Tuesday, October 19, 2010

Դ. Բաբայան. Ադրբեջանն իր այդ քայլով ինքն իրեն է շրջափակման մեջ առնում

«Կարծում եմ՝ այս երևույթն ախտորոշում է Ադրբեջանի քաղաքականությունն այն առումով, որ նա վարում է բավականին տարօրինակ և հիվանդագին քաղաքականություն: Ի՞նչ է նշանակում «սև ցուցակում» ներառել այն մարդկանց, ովքեր այցելել են Արցախ: Ադրբեջանն այդ քայլով, առաջին հերթին խախտում է այդ մարդկանց իրավունքները: Այդ մարդիկ անօրինական գործողություններ չեն իրականացնում, հանցանք չեն գործում: Հետևաբար, նման քայլերով Ադրբեջանն ինքն իրեն է մեկուսացնում քաղաքակիրթ աշխարհից»,- անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկում այն անձանց, ովքեր այցելում են Արցախ՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմi Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, հնարավոր չէ նման մոտեցումներով Արցախը ենթարկել մեկուսացման, Ադրբեջան իր այդ քայլով ինքն իրեն է շրջափակման մեջ առնում, իսկ այդ շրջանակը գնալով սեղմվելու է:
Նախորդող հրապարակում` http://www.panorama.am/am/society/2010/10/19/al-bano/

No comments: