Աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով ժամանել էր թուրքական Անթալիա, իբրեւ ժյուրիի անդամ մասնակցելու "Altın Portakal" ("Ոսկե նարինջ") փառատոնին, մեկ օր մնալուց հետո, երեկ հանդես է եկել սկանդալային հայտարարություններով եւ լքել փառատոնն ու Թուրքիան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը իրեն թույլ էր տվել կոշտ արտահայտություններ անել Կուստուրիցայի հասցեին: Եվ ահա սերբ ռեժիսորը անվանել է նրան իր անձնական թշնամի:
«Եթե այդչափ զգացմունքայնորեն եք վերաբերում ցեղասպանություններին, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես, եթե ապրեմ հազար տարի, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»,- ասել է Կուստուրիցան:
Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից:

No comments:
Post a Comment