«Լրագիր» 15-10-2010- Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ վարչապետ Պուտինի հետ: Սուբորդինացիոն տեսանկյունից այդ հեռախոսազրույցը բավական հետաքրքրական է, այն իմաստով, որ նախագահը հեռախոսազրույց է ունենում վարչապետի հետ: Սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում, կամ եթե տեղի է ունենում, ուրեմն դրա համար կան լուրջ պատճառներ: Ինչն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:
Պաշտոնական հաղորդագրությունից ընդամենը պարզ է դառնում, որ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին օրերս տեղի ունեցած ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ Ռուսաստանի տնտեսության զարգացման “լայնածավալ գործում”: Նաեւ նշվում է, որ Սերժ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերության օրակարգային հարցեր:
Պետք է ենթադրել, որ խոսքը տնտեսական հարցերի մասին է, քանի որ Պուտինը Ռուսաստանում վերջին շրջանում ընդգծված տեղավորվել է հենց տնտեսական շրջանակների մեջ եւ դրանից դուրս չի գալիս: Իսկ հայ-ռուսական հարաբերության տնտեսական հարթության մեջ օրակարգային առաջնահերթությունները կարող են լինել գազի գինը եւ ռուսական նոր վարկ ստանալու հեռանկարը: Հայտնի է, որ 2010 թվականի ապրիլից Ռուսաստանը մտադիր է կրկին բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը: Դա իհարկե նորություն չէ եւ դեռեւս նախորդ տարվա բարձրացման ժամանակ նշվել էր, որ տարեցտարի Ռուսաստանը Հայաստանի գազամատակարարման հարցում կհասնի շուկայական գնի:
Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանի տնտեսությունը նոր վարկեր է որոնում, թե ընդհանրապես տնտեսական աշխուժությունը գոնե ներկայիս մակարդակի վրա պահելու համար, քանի որ Ռուսաստանից արդեն իսկ ստացված 500 միլիոն դոլարն ակնհայտորեն բավարար չէր դրա համար, եւ թե մասնավորապես նոր ատոմակայան, Հայաստան-Իրան երկաթուղի եւ Հյուսիս-հարավ ավտոճանապարհ կառուցելու համար: Ըստ երեւույթին, Հայաստանի հույսն այստեղ միայն Ռուսաստանն է, քանի որ այդ միլիարդավոր դոլարների ծրագրերի համար ֆինանսական այլ քիչ թե շատ մեծ աղբյուր չի նշմարվում:
Սակայն, ներկայում Հայաստանի իշխանության համար օրակարգային թիվ մեկ հարց է դարձել երեւի թե այն, թե ինչ է լինելու Լուժկովի գործի շարունակությունը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանի իշխանության եւ իշխանամերձ շատ շրջանակների համար Լուժկովը բիզնես գործընկեր էր թե Հայաստանում, թե Մոսկվայում: Ու թերեւս Սերժ Սարգսյանը փորձել է այդ գործի ճակատագրի, Լուժկովի գործընկերների վրա դրանց հնարավոր ազդեցության խնդիրները քննարկել միանգամից Պուտինի հետ:
Իհարկե, հարց է առաջանում, թե ինչու Պուտինի, եւ ոչ թե նախագահ Մեդվեդեւի հետ: Չէ որ Մեդվեդեւն էր Լուժկովին պաշտոնանկ անողը: Բայց այստեղ թերեւս կա երկու հանգամանք: Առաջինն այն է, որ Մոսկվայի նոր քաղաքապետի թեկնածուներին այդուհանդերձ առաջադրել է Պուտինի գլխավորած Եդինայա Ռոսիա կուսակցությունը:
Իսկ բացի այդ, ինչպես վերջերս հայտարարել էր Հայաստանի մարքսիստների ղեկավար Դավիթ Հակոբյանը, Սերժ Սարգսյանը նրա մի առիթով ասել է, թե “արա, կարծում ես հեշտ ա խոսել Ռուսաստանի նախագահի հետ”: Սերժ Սարգսյանի աշխատակազմը մինչեւ հիմա չի հերքել մարքսիստի այդ “բացահայտումը”: Հետեւաբար պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը թերեւս այս դեպքում ավելի հեշտ է համարել վարչապետ Պուտինի, քան նախագահ Մեդվեդեւի հետ խոսելը:
Բայց նաեւ կլինեն մարդիկ, որոնք երեւի թե կհամարեն, որ ՌԴ իրական նախագահը շարունակում է մնալ Պուտինը: Այդ դեպքում պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը նրա հետ դժվար խոսակցություն է ունեցել:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment