Thursday, October 7, 2010

Գ. Մելիքյան. Թուրքիայի վճռական քայլը՝ արձանագրությունների վավերացում է ենթադրում

Panorama.am. 7-10-2010- «Դրանք Թուրքիայի ցանկությունների բնագավառից հնչող հայտարարություններ են և իրականությունից բավականին հեռու են: Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը կվերսկսվի միայն արձանագրությունների վավերացման դեպքում, երբ Թուրքիայի մոտ կձևավորվի առանց նախապայմանների բանակցային պրոցեսը շարունակելու ցանկություն: Այս մասին շատ հստակ, նախօրեին նշեց նաև ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը,- անդրադառնալով վերջին ժամանակներս թուրք քաղաքական գործիչների և լրատվամիջոցների այն հայտարարություններին, թե իբր գաղտնի բանակցություններ են ընթանում՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական գործընթացը սառեցվել է Թուրքիայի իրականացրած անարդյուանվետ քաղաքականության հետևանքով, և չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան փորձում էր բոլորին համոզել, թե ինքը մեղավոր չէ, դա նրան չհաջողվեց և հակառակ պտուղները տվեց:
«Միայն Թուրքիայի վճռական և հաստատակամ քայլերից հետո հնարավոր կլինի խոսել հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման մասին, իսկ այդ վճռական քայլը՝ արձանագրությունների վավերացում է ենթադրում»,- ընդգծեց Գ. Մելիքյանը:

No comments: