Saturday, January 15, 2011

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը կարող է սկսվել 2011թ. ապրիլին

7Or.am. 14-1-2011- Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը կարող է սկսվել 2011թ. ապրիլին։
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին Հայաստանը և Իրանը ներդրումային համաձայնություն են ստորագրել Մեղրիում Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ։ Առաջարկվում էր կառուցումը սկսել 2011թ., միաժամանակ նախատեսվում էր ՀԷԿ կառուցել Իրանի տարածքում՝ Արաքսի մյուս ափին։
Նախնական հաշվարկներով՝ հայկական ՀԷԿ-ի կառուցումը կարժենա 323 մլն ԱՄՆ դոլար։
Իրանը լիովին ֆինանսավորում է ՀԷԿ-ի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել հինգ տարվա ընթացքում։ 15 տարվա ընթացքում Իրանը կշահագործի ՀԷԿ-ը, իսկ Հայաստանը ներդրումների համար վճարելու է էլեկտրաէներգիա մատակարարելով։ Այնուհետև այն կդառնա Հայաստանի սեփականություն։

No comments: