Wednesday, October 20, 2010

ԱՄՆ-ում չգիտեն, Ադրբեջանը կատարո՞ւմ է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւը, թե` ոչ

ԱՄՆ-ում տեղյակ չեն, որ իրանա-ադրբեջանական նախագծերը, այդ թվում էներգետիկ ոլորտում, չեն համապատասխանում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձեւի պահանջներին: Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ ֆինանսերի ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության գծով փոխնախարար Ստյուարտ Լիվին, գրում է ադրբեջանական APA գոծակալությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վեցնյակը» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան) 2003-ից, ՄԱԳԱՏԵ-ի հետ համատեղ, փորձում է հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը, որոնք կարող են սպառնալիք լինել միջուկային զենքի չտարածման ռեժիմի տեսանկյունից: Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունները դադարեցվել են 1999-ին, երբ նոյեմբերին ՄԱԳԱՏԵ-ի կառավարող խորհուրդն իր մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց, որը քննադատում էր Իրանին ուրանի հարստացման երկրորդ գործարանը կառուցելու համար:
Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 1929 բանաձեւը, որով Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվում, որպեսզի ստիպեն նրան զիջման գնալ: Թեհրանը, սակայն, պնդում է, որ միջուկային զենք չի ստեղծում եւ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

No comments: