Tuesday, October 19, 2010

Մարտմեկյան զոհերի հարազատները հացադուլ ու նստացույց են անելու

Tert.am. 19-10-2010- 2008թ. մարտմեկյան իրադարձությունների 10 զոհերի հարազատները Երևանում հացադուլ և նստացույց են անցկացնելու, որով փորձելու են Երևանում անցկացվող ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցներին տեղեկացնել ՀՀ-ում կատարվող ապօրինությունների մասին։ Այս մասին Մատենադարանի առջև ընթացող ՀԱԿ հանրահավաքում հայտարարեց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։
«2,5 տարի է անցել այն օրից, երբ մեր երեխաները գնդակահարվեցին քաղաքի կենտրոնում»,- ասաց նա՝ հավելելով, որ մարտմեկյան սպանդից հետո ոչ միայն չբացահայտվեցին այդ իրադարձությունների մեղավորները, այլև 10 մարդկանց սպանության համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
Մահացածի մայրը նաև հիշեցրեց, որ իրենք դիմել են դատարան՝ ՀՔԾ-ի անգործությունը վիճարկելու համար, բայց հայցը մերժվել է։

No comments: