Wednesday, October 20, 2010

Ընդդիմադիրները երկու անգամ պտտվեցին Ազատության հրապարակի շուրջ

Tert.am. 19-10-2010- Ազատության հրապարակի շուրջ երկու անգամ պտտվելուց հետո ՀԱԿ երթի մասնակիցները մտան Հյուսիսային պողոտա։ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը մոտ տաս րոպե կանգ առավ և զրուցեց ՀԱԿ–ի համակիրների հետ։
ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, եզրափակելով ՀԱԿ երթը, հայտարարեց. «Իշխանությունները թող իմանան՝ չենք հանգստանալու, տուն չենք գնալու, քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել»։
Արամ Մանուկյանը նշեց, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո էլ իրենք չեն դադարեցնելու իրենց պայքարը. «Մեր խնդիրը ստրատեգիական է։ Մենք պահանջում ենք արտահերթ իշխանափոխություն»։
Վերջում ՀՀՇ ղեկավարը հիշեցրեց իրենց համակիրներին, որ հանդիպելու եեն նոյեմբերի 9–ին՝ հաջորդ հանրահավաքի օրը։
Մանուկյանի ելույթից հետո երթի մասնակիցները ծափողջյուններով հրաժեշտ տվեցին ՀՀ առաջին նախագահին և ՀԱԿ մյուս առաջնորդներին։

No comments: