Wednesday, October 20, 2010

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնացել է պատերազմով

News.am. 20-10-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել ռազմաշունչ հայտարարություններով ու սպառնալիքներով։ Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում Ալիեւը կրկին սպառնացել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական հեռուստաալիքի «Խեբերլար» տեղեկատվական հաղորդումը, Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ այդ երկրի ռազմական ծախսերը 2011-ին կկազմեն 2 մլրդ 500 մլն մանաթ (շուրջ 3 մլրդ դոլար)։
«Մեր երկիրը երբեք չի հաշտվի իր տարածքների բռնազավթման հետ։ Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է։ Շնորհիվ մեր ռազմական ներուժի՝ մենք կլուծենք ղարաբաղյան հարցը»,- ասել է նա։
Ալիեւը նաեւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ վերջին գնահատման առաքելության մասին զեկույցը «հավասարակշիռ չի լինի»։ Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ավտորիտար բռնապետի աչքին կրկին հայ «շովինիստներ եւ ֆաշիստներ» են երեւացել։

No comments: