Wednesday, October 20, 2010

Ալիևի հովանավորյալը հանրային հեռուստատեսությունում կռիվ է հրահրել

Panorama.am. 20-10-2010- Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության թեկնածու Իմամվերդի Իսմայիլովը նոյեմբերի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրային հեռուստատեսությամբ այլ թեկնածուների հետ բանավեճի ժամանակ հայտարարել է. «Այս ընտրատարածքն իմն է, ինձ նախագահն է աջակցում, դուք ո՞վ եք որ»:
Տեղեկացնելով այդ մասին` «Բիզիմ յոլ» թերթը հայտնում է, որ իշխող կուսակցության նախագահի «աջակցությունը» վայելող թեկնածուն վիրավորել է հեռուստաալիքի աշխատակիցներին, ովքեր փորձել են սաստել նրան և հարձակվել է իր մրցակիցների վրա:
Նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Նասիման Յագուբլուն, Այդն Շուքյուրովը, Վագիֆ Աբաշովը և Անար Գասամովը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել են, որ իշխող կուսակցության այդ թեկնածուն նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը կռիվ է արել հանրային հեռուստատեսության շենքի առաջ: Շենքի պահակային ծառայությունը թույլ չի տվել նրան ներս մտնել իր թիկնապահների հետ, ինչից զայրացած Ալիևի «հովանավորյալը» ծեծկռտուք է սարքել:

No comments: