Tuesday, October 19, 2010

Գյուլը Գերմանիայի նախագահին դիմավորել է հրետանային համազարկերով

News.am. 19-10-2010- Թուրքիա այցելած Գերմանիայի նախագահին Աբդուլահ Գյուլը դիմավորել է հրետանու 21 համազարկով։
Գյուլn Անկարայի Չանքայա պալատում Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆին պաշտոնական արարողակարգով է դիմավորել։ 21 հրետանու համազարկերից, երկու երկրների ազգային օրհներգերը հնչելուց հետո Գյուլն ու Վուլֆն անցել հանդիպման, որից հետո նախատեսված է երկու նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։
Հոկտեմբերի 18-22-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կլինի Ադանայում, Տարսոնում, Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի իր գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ կմասնակցի Թուրք-գերմանական համալսարանի հիմնարկեքի արարողությանը:

No comments: