Tuesday, October 19, 2010

Մեդվեդեւ. Ռուսաստանը կարող է լուծել «սառեցված» հակամարտությունները

News.am. 19-10-2010- Ռուսաստանն ունի պոտենցիալ տարբեր, այդ թվում՝ «սառեցված» հակամարտություններ կարգավորելու համար: Այդ մասին Դովիլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Մեդվեդեւի խոսքով, կարելի է որոշակի արդյունքների հասնել հակամարտությունների կարգավորման գործում, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հակամարտության բոլոր կողմերը կառուցողական դիրքորոշում ցուցաբերեն:
Նշենք, որ Ռուսաստանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ միասին միջնորդ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

No comments: