Wednesday, October 6, 2010

Թայվանցի ֆերմերները թռչուններին վախեցնում են Մայքլ Ջեքսոնի խրտվիլակով

News.am. 6-10-2010- Թայվանցի ֆերմերներն իրենց բանջարանոցներում Մայքլ Ջեքսոնի խրտվիլակն են դրել։
Դրանց վրա հագցրած են եղել փայլուն ձեռնոցներ, սեւ գլխարկներ եւ բաճկոններ։
«Երբ բերքն սկսեց հասունանալ, հայրս ստիպված ամեն օր գնում էր դաշտ՝ թռչուններին քշելու։ Ես էլ որոշեցի, որ Մայքլը կարող է օգնել մեզ»,- բացատրել է 30-ամյա առեւտրական Լի Պին-Խսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պապիկը, ճիշտ է, բարկացավ ինձ վրա՝ ասելով, որ Ջեքսոնի հոգին կհետապնդի մեզ։ Իսկ ես կարծում, եմ, որ եթե Մայքլը հայտնվի, այնքան էլ վատ չի լինի»,- խոստովանել է նա։
Նշենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին։

No comments: