Tuesday, October 19, 2010

Թուրքական մամուլ. Ա՞յս է Ադրբեջանի եղբայրությունը, Թուրքիան ցնցված է

Panorama.am. 19-10-2010- «Այն դեպքում, երբ Թուրքիան նախապատրաստվում է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի փոխադարձ հանմանը, Բաքվից ցնցող լուր է ստացվում»,- գրում է թուրքական «Posta» լրատվական կայքը: Աղբյուրի բնորոշմամբ` Թուրքիան ցնցված է. Ադրբեջանի օդանավակայանում վիզային ռեժիմի կիրառումը վերացվել է: Շարունակվելու է արտոնություն տրվել ԱՊՀ երկրների քաղաքացիներին: Իսկ Թուրքիան լրիվ մի կողմ է նետվել: Նշանակում է եթե Թուրքիայի քաղաքացին ցանկանա գնալ Ադրբեջան, նախկինի պես Ադրբեջանի օդանավակայանում նրան այլևս վիզա չեն տրամադրի: Ցանկացողները պետք է դիմեն դեսպանատներին` վիզա ստանալու: Այսինքն վիզա ստանալու հեշտացված համակարգը թուքերի համար այլևս վերացված է, մինչև օրս նրանք հենց Ադրբեջանի օդանավակայաններում էին ստանում վիզա: Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 15-ից արդեն հեշտացված այդ համակարգը դադարել է գործել:
Թուրքական մամուլը դժգոհության հարցադրում է անում. «Ա՞յս է Ադրբեջանի եղբայրությունը»:

No comments: