Tuesday, October 19, 2010

Ալ Բանոն պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Aysor.am. 19-10-2010- Իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանո Կառիզին նախօրեին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Անվանի երգիչը գերատեսչության բարձրագույն պարգևին արժանացել է համաշխարհային երաժշտարվեստում ունեցած նշանակալի ներդրման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև բարեգործական ծրագրերին գործուն մասնակցություն ունենալու համար: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում տեղի է ունեցել երգչի բարեգործական համերգը: Նա Հայաստան է եկել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով:

No comments: