Tuesday, October 19, 2010

Պան ԳԻ Մուն. ՄԱԿ-ը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԼՂ հիմնախնդրի ձգձգվող բանակցություններում

Panorama.am. 19-10-2010- ՄԱԿ-ը պատրաստ է ներդրում ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում, այս մասին «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակի միջոցառումներից ժամանակ կազմակերպված մամուլի ասուլիսում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Այսօր աշխարհում շատ հիմնախնդիրներ կան, և այդ կոնֆլիկտները, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդիրը, պետք է լուծվեն երկխոսության ու խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԼՂ հիմնախնդրի ձգձգվող բանակցություններում, որտեղ միջնորդի դերը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

No comments: