Monday, October 25, 2010

Դինքի թաղամասի հայկական եկեղեցին կվերանորոգվի հայ համայնքի եւ մզկիթներ կառուցող հիմնադրամի ջանքերով

News.am. 25-10-2010- Թուրքիայի Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասի Թաշհորոն հայկական եկեղեցու վերանորոգման համար Ստամբուլում ապրող մալաթիացի հայերը որոշել են մզկիթներ կառուցող հիմնադրամի հետ համագործակցել։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Թեփեբաշը մզկիթներ կառուցող հիմնադրամը նախորդ տարի հայտարարել էր, թե ստանձնում է Հրանտ Դինքի ծննդավայրի հայկական Թաշհորոն եկեղեցին վերանորոգել, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում իրականացնել այդ որոշումը։
Մզկիթներ կառուցող հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքել են Ստամբուլում ապրող մալաթիացի հայերը, ովքեր եկեղեցու վերանորոգման համար ստեղծել են Malatya-Hay-Der հիմնադրամը։
Մալաթիայի հայերի կողմից ստեղծված հիմնադրամի քարտուղար Խոսրով Քյոլեդավիթօղլուն նշել է, թե իրենք Թեփեբաշը մզկիթներ կառուցող հիմնադրամի հետ համագործակցելով կլուծեն Մալաթիայի հայկական եկեղեցու վերանորոգման եւ այնուհետ կրոնական արարողությունների համար բացելու հարցը։
Նշենք, որ օրեր առաջ Մալաթիա քաղաքի բնակիչ Սուլթան Քըլըչը մամուլի միջոցով իր անհանգստություն էր հայտնել Թաշհորոն եկեղեցու ճակատագրի վերաբերյալ՝ նշելով, թե եկեղեցում սկսել են հավաքվել հարբեցողները եւ թափառականները։

No comments: