Tuesday, October 19, 2010

Հայ ազգային կոնգրեսն այսօր պիկետ, ապա հանրահավաք ու երթ է կազմակերպում Երեւանում

News.am. 19-10-2010- Այսօր` հոկտեմբերի 19-ին Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկում է ԵԽ խորհրդաժողովը նվիրված ժողովրդավարության ու ժողովրդավարական կառավարման հարցերին:
Այդ կապակցությամբ, Հայ ազգային կոնգրեսը այսօր ժամը 12:00-ին պիկետ է կազմակերպելու Կառավարական ընդունելությունների տան դիմաց, որը տեւելու է 4 ժամ, իսկ արդեն 18:00-ին Մատենադարանին հարող տարածքում կսկսվի ՀԱԿ-ի հանրահավաքը: Այն կավարտվի երթով դեպի Ազատության հրապարակ:
Չի բացառվում, որ խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք այցելեն նաեւ հանրահավաքի վայր:
Բացի այդ, այսօր եւս մեկ եվրոպական միջոցառում է մեկնարկել. «Մարիոտ» հյուրանոցում սկսվել է Եվրոպական երկրների դատախազությունների խորհրդի 5-րդ հանդիպումը:

No comments: