Tuesday, October 19, 2010

Ի՞նչ կապ կա «Պզո»-ի ու Լեռնային Ղարաբաղի հարցի միջեւ

News.am. 19-10-2010- Ամերիկայում հայկական մաֆիայի գործունեությունը հնարավոր է Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումների տեղիք տա։ Հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի իշխանությունների հնարավոր ճնշումները կարող են իրականացվել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ Հայաստանի նախկին եւ ներկա որոշ պաշտոնյաների հաշիվներ արտասահմանում սառեցվեն։
Մելիքյանն անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլին նշեց, որ մտահոգիչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելության խմբում ՄԱԿ-ի ներկայացուցիչների ընդգրկումը։ «Ազատագրված տարածքներում գնահատման առաքելության մեջ նրանց ընդգրկվածությունը կարող է մեկ բան նշանակել. ՄԱԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են զեկույց պատրաստել փախստականների վերադարձի համար»,- ասաց նա։
Ըստ Մելիքյանի` Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց մինչեւ ճանաչումը ակտիվ բանակցային գործընթաց պետք է սկսի Ստեփանակերտի իշխանությունների հետ։

No comments: