Wednesday, October 20, 2010

Թուրքիան գիրք ընթերցողների թվով զիջում է անգամ աֆրիկյան երկրներին

HayNews.am. 19-10-2010- Թուրքիան գիրք ընթերցողների թվով զիջում է անգամ Աֆրիկայի թույլ զարգացած մի շարք երկրների:
Այս մասին է խոսում ՄԱԿ-ի անցկացրած ուսումնասիրությունը, որում տեղ են գտել 2009 թվականի արդյունքները, հայտնում է Cihan գործակալությունը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պարբերաբար գիրք է ընթերցում Թուրքիայի բնակչության միայն 0,01 տոկոսը, ինչը բավական ցածր ցուցանիշ է անգամ աֆրիկյան հետամնաց պետությունների համեմատությամբ: Թուրքիայում 6 մարդուն տարեկան 1 գիրք է բաժին ընկնում, իսկ պարբերաբար գիրք ընթերցողների թիվը կազմում է մոտ 40 հազար մարդ:

No comments: