Tuesday, October 19, 2010

Իշխանություններն իրենց երկարականջի տեղ են դնում, ասում են՝ քաղբանտարկյալ չկա. Արամ Մանուկյան

Tert.am. 19-10-2010- «Ծիծաղս գալիս է այս իշխանությունների վրա»,- ՀԱԿ այսօրվա հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհը արձանագրում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և պահանջում է նրանց ազատ արձակել։
«Իշխանություններն իրենց երկարականջի տեղ են դնում և ասում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը դրսում ամաչում է այս իշխանությունների համար, որոնք «տառականի հոգեբանությամբ ասում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։
«Դատվելու են բոլոր նրանք, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, ովքեր էդ տղերքին ձերբակալելու հրաման են տվել»,- հայտարարեց Մանուկյանը՝ եզրափակելով. «Մի խեղճացեք, մի վհատվեք, պայքարը բերում է արդյունքների»։

No comments: