Diplomat.am. 14-10-2010- Ըստ հոգեբանի՝ սոցիալական պորտալարը հայ ծնողների և նորաստեղծ ընտանիք կազմող զավակների միջև ուշ է կտրվում։ Հայկական մենթալիտետ է` երիտասարդները ամուսնանում են ու չեն ցանկանում բաժանվել իրենց ծնողներից, աղջկան մնում է ադապտացվել ամուսնու նոր ընտանիքին:Ու եթե անցումային այս փուլը բարեհաջող չանցավ, դրան կհետևի ամուսնալուծությունը: Հոգեբանների գնահատմամբ սա ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկն է: Բայց ասել, որ ամուսնալուծությունը միանշանակ վատ է, հոգեբանները չեն փորձում:
Ամուսնալուծությունների հատկապես 90 ականներից հետո նկատվող աճը հոգեբանները բացատրում են նաև կնոջ և տղամարդու դերերի փոփոխությամբ, ասել է թե կանայք ակտիվացել են, ու կայունացրել իրենց դերը հասարակության շրջանում:
«Ի՞նչու է ամուսնացել հենց այդ մարդու հետ» - ամուսնալուծված կամ արդեն դրա շեմին կանգնած երիտասարդների գերակշռող մասի պատասխաներից պարզվել է, որ սիրո գործոն հիմնականում չի եղել, կամ հաշվարկել են, կամ մայրն է համոզել,կամ միջնորդել են, կամ էլ պարզապես արդեն ամուսնանալու ժամանակն էր: Հոգեբանների կարծիքով հենց այս ամուսնություններն էլ հետագայում տխուր վախճան են ունենում:
Մասնագետները զույգերին հորդորում են՝ նախքան ամուսնանալը զրուցել հոգեբանների հետ՝ պարզելու՝ հոգեպես և ֆիզիոլոգիապես համապատասխանո՞ւմ եք միմյանց, թե՝ ոչ։ Քանի որ եթե նախկինում կինը ամուսնության ընթացքում դիմանում էր ամուսնական կյանքի դժվարություններին` հանուն իր երեխայի, կամ հանուն ընտանեկան այլ արժեքների ու անունի, այժմ ժամանակները փոխվել են, կնոջ սոցիալական դիրքը բարձրացել է և նա վստահ է, որ ամուսնուց բաժանվելով կյանքը չի ավարտվում:

No comments:
Post a Comment