News.am. 14-10-2010- Թուրքիայի նախկին նախագահ, 1993-ին կասկածելի պայմաններում մահացած Թուրգութ Օզալի կինը՝ Սեմրա Օզալը, պնդել է, թե իր ամուսնուն թունավորելով են սպանել։
Նախկին նախագահի կինը այս մասին հայտարարել է թուրքական Kanalturk հեռուստաընկերության մի հաղորդման ժամանակ՝ պնդելով, որ Թուրգութ Օզալին թունավոր լիմոնադ են տվել: «Մահից 1 օր առաջ ամուսինս Բուլղարիայի դեսպանատանը մասնակցել է ընդունելության, որտեղ նրան լիմոնադ են հյուրասիրել, քանի որ իմացել են, որ նա ալկոհոլ չի խմում։ Օզալը լիմոնադ չէր սիրում, սակայն քաղաքավարությունից ելնելով խմել է։ Հաջորդ օրը սովորականի պես դուրս եկանք զբոսնելու, սակայն նա վատացավ եւ ընկավ, բերանից սպիտակ փրփուր դուրս եկավ։ Նախագահական պալատում բժիշկ չկար, սպասավորները ծառայողական մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց»,-նշել է Օզալի կինը։
Հաղորդմանը մասնակցող Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեդ Օզալը եւս պնդել է, թե իր հորը սպանել են եւ պահանջել է այդ ամենը կրկին ուսումնասիրել։
Նշենք, որ թուրք հասարակության կողմից սիրված նախագահ Թուրգութ Օզալը կասկածելի պայմաններում մահացել է 1993-ի ապրիլի 17-ին։

No comments:
Post a Comment