Thursday, October 7, 2010

Բավական է հիմարացնեք մեզ, եթե մեզ չեք ուզում, այդպես էլ ասեք. ԵՄ–ն զայրացրել է Էրդողանին

Tert.am. 6-10-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ԵՄ անդամ երկրներին կոչ է արել կողմնորոշվել իր երկրի՝ ԵՄ անդամակցության հարցում։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
«Եթե դուք չեք ուզում Թուրքիան, այդպես էլ ասեք, բավական է հիմարացնեք մեզ»,–ասել է Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած միջազգային գործնական խորհրդաժողովում։ Նրա ելույթն ուղիղ եթերում ցուցադրել է թուրքական հեռուստատեսությունը։
Թուրք վարչապետը նաև ասել է, որ ԵՄ–ն առիթ է փնտրում, որպեսզի դժվարացնի Անկարայի ինտեգրման գործընթացը, մինչդեռ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԵՄ ինտեգրումը Անկարայի ռազմավարական նպատակն է։
Հիշեցնենք, որ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն սկսել են 2005թ. հոկտեմբերին։

No comments: