Thursday, October 7, 2010

Ահմադինեժադը նամակ է գրել Հռոմի Պապին

News.am. 7-10-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհակալական նամակ է հղել Հռոմի Պապ Մենեդիտկոս 16-րդին: Նա շնորհակալություն է հայտնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին` Ղուրանի ոչնչացումն անթույլատրելի համարող նրա դիրքորոշման համար: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Իր նամակի վերջում Իրանի ղեկավարը հայտարարել է, որ աղոթում է Բենեդիկտոս 16-րդի առողջության համար եւ հաջողություն մաղթում նրան բոլոր նախաձեռնություններում:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում երկու հոգեւորականներ այրել էին Ղուրանի մի քանի օրինակ, որպես ահաբեկչությունների դեմ ուղղված բողոք: Դրա փոխարեն ԱՄՆ-ում 3 մլն նոր Ղուրան կտպագրվի:
Հայ առաքելական եկեղեցու Բարձրագույն հոգեւոր խորհուրդը` Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ նույնպես դատապարտեղ է Ղուրան այրելու դեպքերը:

No comments: