Friday, October 15, 2010

Թուրքիա. Ռուսաստանն արգելակում է Սամսուն-Ջեյհան նավթատարի նախագիծը

News.am. 14-10-2010- Թուրքիան ակնկալում է ռուսական կողմից Թուրքիայի սեւծովյան Սամսուն նավահանգստից միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ նավթատարի շինարարության նախագծի իրականացման հետ կապված հարցերի շուտափույթ մշակում, հոկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ իր առաջիկա այցի ընթացքում խնդրելու են ռուսական կողմին արագացնել հարցերի մշակումը:
Նախագիծն ի սկզբանե նախատեսված էր տարեկան 60-70 միլիոն տոննա նավթի մղման համար եւ այն թույլ կտար շրջանցել Բոսֆորն ու Դարդանելը: Սեպտեմբերին Ռուսաստանը Թուրքիային է հանձնել միջկառավարական համաձայնագրի նախագիծը՝ տարեկան 25 միլիոն տոննա թողունակությամբ:
«Տրանսնեվթի» ղեկավար Նիկոլայ Տոկարեւը նշել է նաեւ, որ թուրքական կողմը փորձում է միակողմանի ապահովել իր առավելությունը եւ Ռուսաստանին նախագծի ոչ ձեռնտու պայմաններ է առաջադրում»:

No comments: