Tuesday, October 19, 2010

«Պզոյի» մեքենայությունների հետքերով կարելի է ամերիկյան «հրաշալի» բլոքբասթեր նկարել

News.am. 19-10-2010- Բժշկական ապահովագրության խոշոր մեքենայությունների ցանկում հայերի հետ միասին՝ «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, կան նաեւ Ղազախստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի բնակիչներ:
Նյու Մեքսիկո նահանգում Ռուսաստանի երկու քաղաքացիների եւ ղազախստանցու հետ միասին աշխատել է նաեւ 22-ամյա ուկրաինացի Իգոր Օ.-ն:
ԱՄՆ իշխանություններն արդեն հայտնել են 73 անձի դեմ քրգործ հարուցելու մասին, որոնց մեղադրում են խոշոր մեքենայությունների, անձնական տվյալների գողության, վարկային քարտերի կեղծման, մաքսանենգ սիգարետների եւ կեղծ դեղամիջոցների վաճառքի մեջ:
Սկսած 2000-ից, կասկածյալները 118 կեղծ կլինիկա են բացել 25 նահանգներում եւ Տարեցների ու հաշմանդամների աջակցության Medicare պետական համակարգին 163 մլն դոլարի հաշիվներ են ներկայացրել, գրում է «Կոմերսանտը»:
«Կոմսոմոլսկայա պրավդա-Ուկրաինան» որոշել է պարզել Իգոր Օ.-ի ճակատագիրը: Պարզվել է, որ նա Խարկովի բժշկական ինստիտուտի ուսանող է: Թերթին հաջողվել է կապվել նրա մոր՝ Նատալյայի հետ: Բայց մեքենայություններին որդու մեղսակցության մասին նա չի խոսել: Ավելին, կինը ծիծաղել է եւ հայտնել, որ որդին դասի է բուհում:
«Նրա բջջայինը ձեզ տալ չեմ կարող, քանի որ չգիտեմ, թե ով եք դուք»,- ասել կինը:
Տղայի հարեւանները պնդում են, որ նրան մեկ շաբաթ առաջ են տեսել: Այդուհանդերձ հիմքեր կան կարծելու, որ այդ խարկովցու անունն ամերիկացիները զուր չեն հնչեցրել, առավել եւս որ նկարները հակընկնում են:
Ուկրաինական ՆԳՆ-ից պարզաբանել են, որ նա կարող է քաղաքից չբացակայելու ստորագրության տակ լինել, եթե մեղսակից է ՀԴԲ-ի հետաքննությանը: Բայց հնարավոր է, որ խաբեբաները գործել են Իգորի անվան տակ: Երկու տարի առաջ նա եղել է ԱՄՆ-ում, որտեղ կարող էր անձնական տվյալներ թողնել, որոնցից էլ օգտվել են ավազակները:
Նշենք, որ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել է, թե փաստերը կարող են հրաշալի ֆիլմի սցենար դառնալ: Բայց սա ֆիլմ չէ, այլ իրականություն, որի հետ բախվել ենք»:

No comments: