Sunday, October 10, 2010

Դպրոցի պատուհանները աղավնիների հանգրվան

Թեհրանի ՙՔուշեշ-Դավթյան՚ երբեմնի աշխույժ դպրոցի պատուհաններն այս օրերին դարձել են աղավնիների հանգստավայր: Այնտեղ էլ չարաճճի տղաների աղմուկ-աղաղակ չկա, ՙաղավնիները հանգիստ են՚…
Ասվում է թե՝ ՙՔուշեշ-Դավթյան՚ դպրոցի շենքը շուտով փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, որպեսզի դեսպանատունը ավելի հարմար տեղ ունենա:
Դպրոցական նոր տարեշրջանում փակվեց նաև ՙՌոստոմ՚ աղջ. դպրոցը, իսկ Սահակյանը տեղափոխվեց ՙՌոստոմ՚, քանի որ այն ավելորդ հսկա էր իր աշակերտության համեմատ: Իսկ թե ե՞րբ են այնտեղ բույն դնելու աղավնիներ …

«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: