Monday, October 25, 2010

Իրանը հայտարարել է իր ՀՕՊ հրթիռների հաջող արդիականացման մասին

News.am. 25-10-2010- Իրանը հայտարարել է հակաօդային պաշտպանության իր՝ Mersad դասի հրթիռների հաջող արդիականացման մասին: Պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի խոսքով, այժմ հրթիռներն ունակ են խոցել ժամանակակից ինքնաթիտներ, որոնք թռչում են ցածր եւ միջին բարձրության վրա, նաեւ ոչնչացնել մի քանի թիրախ միաժամանակ, հաղորդում է FARS News-ը:
Mersad համալիրների ստեղծման մասին Վահիդին հայտարարել էր 2010թ. ապրիլին: Այդ համալիները համարվում են որպես ՀՕՊ զենք գործողության ցածր հեռահարությամբ: Իրանի նախարարի խոսքով՝ Mersad հրթիռները նման են արեւմտյան երկրների բանակներում օգտագործվող հրթիռներին, եւ դրանք կարելի է կառավարել էլեկտրոնային սարքավորումների միջոցով:

No comments: