Tuesday, October 19, 2010

Հայաստանում նավթավերամշակման գործարանի նախագիծը սառեցվել է

News.am. 19-10-2010- Հայաստանում նավթավերամշակման գործարանի նախագիծը սառեցվել է: Ինչպես մանրամասնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, «այդ հարցում քաղաքական ենթատեքստ չկա»: Նրա խոսքով, այդ նախագիծը չի փակվել, ուղղակի սառեցվել է լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու նպատակով, մասնավորապես դրա մրցունակության հետ կապված հարցերի ճշտման համար:
Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հայտնել էր, որ հայ-իրանական համատեղ խումբն ավարտում է տեխնիկական աշխատանքները: Նավթավերամշակման գործարանի համար Թավրիզից մինչեւ հայկական Երասխ խողովակ էր կառուցվելու: Շինարարական աշխատանքները նախատեսվում էր սկսել 2010 թվականից: Թավրիզ-Երասխ նավթատարի թողունակությունը կազմելու է 1,5 մլն տոննա: Բենզինի եւ դիզվառելիքի մի մասը նախատեսվում էր արտահանել: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում էր 250-260 մլն դոլար:

No comments: