Thursday, October 21, 2010

Իրանը կարող է պատժել Եվրոպային` ինքնաթիռները չլիցքավորելու համար

Aysor.am.21-10-2010- Իրանի իշխանությունները կարող են համարժեք պատասխան տալ որոշ եվրոպական երկրներին` իրանական ուղևորատար ինքնաթիռները եվրոպական օդանավակայաններում չլիցքավորելու համար: Նման հայտարարությամբ նախօրեին իրանական «Պրեսս-ԹիՎի» հեռուստատեսությամբ հանդես է եկել Իրանի ճանապարհների և տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանին:
«Իրանական ինքնաթիռներ չլիցքավորելը անօրինական է, և մենք այն չենք ընդունում: Այս խնդիրը պետք է ուսումնասիրել: Մենք քայլեր կձեռնարկենք, երբ գանք եզրակացության»,- համաձայն «Ինտերֆաքսի», լրագրողներին ասել է Հ. Բեհբահանին:

No comments: