Panorama.am. 7-10-2010- Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովն (ECRI) ավարտել է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Ադրբեջանում իրականացրած մոնիթորինգային աշխատանքները, կազմակերպության հաջորդ քայլը կլինի զեկույցի տեսքով մոնիթորինգի արդյունքների հրապարակումը: Զեկույցում եվրոպական հանձնաժողովը կներկայացնի մի շարք խորհրդատվական առաջարկություններ երկրում տիրող ռասիզմը, այլատյացությունը, անհանդուրժողականությունն ու հակասեմիտությունը վերացնելու ուղղությամբ:
Ադրբեջանի համար այդ առաջարկությունները հիրավի արդիական են, քանի որ 2007թ-ի իր զեկույցում Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովն արձանագրել էր, որ Ադրբեջանի քաղաքական գործիչներից և ԶԼՄ-ներից շատերը անհանդուրժողականություն են քարոզում երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ` մոնիթորինգային խումբը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիրը հայերի հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել Ադրբեջանում:
Եվրոպական հանձնաժողովը շեշտել էր այն հանգամանքը, որ Ադրբեջանի օրենսդրությունում առկա թերությունները, որոնց արդյունքում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները հայտնվել են «չքաղաքացու» կարգավիճակում, էլ ավելի են խթանում ադրբեջանական հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը:
Հիշեցնենք, որ Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի ենթակառույցն է, որը զբաղվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով:
http://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/library/PressReleases/72-05_10_2010_Azerbaijan_en.asp#TopOfPage

No comments:
Post a Comment