Monday, November 8, 2010

Հայ-թուրքական սահմանային գոտում 26 տարում ականազերծվել է 21.000 ական

Panorama.am. 8-11-2010- ՆԱՏՕ-ի մատակարարման և տեխնիկական սպասարկման կազմակերպության (NAMSA) անմիջական աջակցությամբ` Թուրքիայի ուժայինները նպատակադրվել են մինչև 2014 թվականը ականազերծել սահմանամերձ բոլոր գոտիները: Ականազերծման աշխատանքները, ըստ թուրքական «Taraf» թերթի, մեկնարկել են Սիրիայի հետ սահմանակից շրջաններում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության նախորդ տարվա տվյալներով` վերջին 26 տարում ականների պայթյունի հետևանքով վիրավորվել է 5091, մահացել` 1.269 մարդ (625 անվտանգության աշխատակից և 644 քաղաքացի): Այդ ընթացքում թուրք-սիրիական սահմանի երկայնքով հայտնաբերվել է 615.149 ական, Իրաքի հետ սահմանամերձ գոտում` 75.000 ական, թուրք-իրանական սահմանում` 191.428, թուրք-հայկական սահմանում` 21.000 ական:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2003թ. սեպտեմբերի 25-ին միացել էր 1997-ի դեկտեմբերի 4-ին ընդունված հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին Օտտավայի համաձայնագրին:

No comments: