Համակարգը, որ այնքան հոգատար ու երկար կառուցել է հայկական իշխանությունը, դարձել է սեղմօղակ նրա պարանոցին: Եւ իշխանությանը, իր գոյությունը պահպանելու համար, ոչինչ չի մնում, քան հրաժարվել համակարգից:
Երկար տարիներ Հայաստանում կառուցվում էր իշխանության բուրգը, որի հիմքն էին կոռուպցիան, քրեական աշխարհի հետ գործարքները, փողերի լվացումը, բռնությունը, պաշտոնների, մենաշնորհների ու միջոցների քվոտավորումը, ինչպես նաեւ իրեն նման իշխանությունների հետ գործարքները:
Համակարգը հասցվել էր գրեթե կատարելության, սակայն ինչ որ պահի այն խափանվեց: Տարբեր կետերում “կարճ միացումներ” են տեղի ունենում, եւ արդեն անխափան աշխատելու հույս չկա: Լուրջ խնդիրներ սկսեցին բանակում. Այնտեղ տիրող բարքերը դարձան հասարակության սեփականությունը, եւ կասկածի ենթարկվեց իշխանության կարողությունը` վերահսկել բանակի իրավիճակը:
Ճեղքվածքներ են առաջացել իրավապահ համակարգում` ոստիկանության ու դատախազության միջեւ բացահայտ հակասությունները բացահայտ են դարձել, ոստիկանության բաժանմունքում սպանության համար դատում են ոստիկանների: Կրթության համակարգը անգործունակ դուրս եկավ` իշխանությունն ընդունեց, որ հայկական դպրոցը չի համապատասխանում համաշխարհային ստանդարտների, եւ Հայաստանին պետք են իսկական, “էլիտար” դպրոցներ:
Կոռուպցիան այնքան ակնհայտ է դարձել, որ միջազգային կառույցները վարկային ծրագրերի հետագա իրականացումը կապում են երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հետ` մեկ հարկային, մեկ լեռնահանքարդյունաբերության ոլորտում: Սակայն վերջին հարվածը հայկական զանազան հանցախմբերի բացահայտումն էր տարբեր երկրներում եւ իշխանության հետ դրանց կապերի մասին ակնարկները: Անսպասելի պարզվեց, որ համակարգը կառուցվել էր խախուտ հիմքի վրա, եւ սկսել է փախչել ոտքի տակից:
Իշխանությունը վախեցել է: Նա հասկացել է, որ համակարգը սպանում է իրեն, եւ ներկայում փորձում է վիրահատել ինքզինքը:
Բանակում ներկայում ծառայող երիտասարդները պատմում են, որ վերջին կես տարում կարգապահությունը բանակում բավական բարելավվել է: Ծառայելը բավական հեշտացել է` նախ, զորամասերում ներկա են ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, ովքեր կարող են գործ հարուցել եւ ձերբակալել սպաներին, ովքեր նույնիսկ կհայհոյեն զինվորներին: Բացի այդ, այն դեպքից հետո, երբ զինվորը մարտական դիրքերում գնդակահարել էր իր ծառայակիցներին, սպաներն աշխատում են չվիրավորել մարտական զենք կրող զինվորներին: Դա չի նշանակում, որ բանակում ամեն ինչ լավ է, արմատախիլ են արվել բոլոր արատավոր երեւույթները, սակայն ակնհայտ է, որ համարագը հայտնվել էր բունտի եզրին, եւ իշխանությունը հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, առանձին “կարճ միացումները” կարող են անջատել ամբողջ համակարգը:
Թերեւս, հենց դրանով են պայմանավորված առողջապահության նախարարի տեղակալների հրաժարականները: Ըստ ամենայնի, նախարար Քուշկյանին նույնպես առաջարկվել է հրաժարական տալ, սակայն նրա թիկունքում Գագիկ Ծառուկյանն է, եւ նա չի ցանկանում, որ “վիրահատական գործողության” զոհ դառնան իր նախարարները: Երկրորդ “թույլ օղակը” Սոցապահովության հիմնադրամն է Վազգեն խաչիկյանի գլխավորությամբ, ով նույնպես համակարգի առողջացման “զոհն” է:
Կասկած չկա, որ ներկայում իշխանությունն ամեն կերպ փորձելու է հեռավորություն պահել հանցավոր կապերից, զոհաբերելով նախկին գործակիցներին: Չի բացառվում, որ զոհերի մեջ կլինեն շոու-աստղեր, որոնց միջոցով իրականացվում էր կապը: Զուր չէ, որ իշխանությունը Թաթայի հարցաքննությանն ԱՄՆ-ում արձագանքեց չարագուշակ լռությամբ:
Մի կողմից, լավ է, որ համակարգը առողջանալու փորձեր է անում, սակայն, մյուս կողմից, ակնհայտ է, որ իրեն լիովին վարկաբեկած համակարգին ոչ ոք չի հավատում: Բոլորին պարզ է, թե որտեղ են համակարգի արմատները, եւ բոլորը հասկանում են, որ այդ քայլերը իմիտացիոն բնույթ ունեն:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:
Post a Comment