Thursday, November 25, 2010

Ադրբեջանցին չի պատրաստվում 900 եվրո վճարել Հայաստանի նախագահին վիրավորելու համար

News.am. 25-11-2010- Բեռլինի դատարանը ադրբեջանցի Հաբիբ Աբդուլաեւին 900 եվրո տուգանք է նշանակել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վիրավորելու համար:
Գերմանիանում բնակվող Հաբիբ Աբդուլաեւը ձերբակալվել էր հունիսի 22-ին՝ Բեռլինում Սերժ Սարգսյանի այցի դեմ ակցիայի ժամանակ, երբ վանկարկում էր «Սարգսյան՝ ահաբեկիչ, մարդասպան»:
Նոյեմբերի 18-ին դատարանը քննել է գործը եւ 30-օրյա կալանքի փոխարեն 900 եվրո տուգանք է նշանակել: «Ես մտադիր չեմ վճարել այդ տուգանքը: Բողոքարկելու եմ ամեն կերպ»,- ասել է Աբդուլաեւը:

No comments: