Thursday, November 25, 2010

ԵԽԽՎ–ն ավելի ակտիվ է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Մևլութ Չավուշօղլու

Tert.am. 25-11-2010- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ավելի ակտիվ է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին թուրքական Aksiyon պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք փորձում ենք լուծել Եվրոպայի խորհրդի ներսում առկա խնդիրները։ Դրա համար էլ առաջինն այցելեցի այնպիսի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Ալբանիան և Բոսնիան... Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այդ խնդրի առնչությամբ որպես մի նոր քայլ ստեղծում ենք ենթահանձնաժողով։ Այդ հարցն օրակարգ ենք բերելու հունվարին։ ԵԽԽՎ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո 5 անգամ հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ։ Խնդրի կարգավորման հարցում ավելի ակտիվ ենք լինելու»,– հայտարարել է Չավուշօղլուն։

No comments: