Thursday, November 25, 2010

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կարող են ընդգրկվել Եվրոպայի առաջնության նույն խմբում

News.am. 25-11-2010- Նոյեմբերի 30-ին կկայանա ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկվել են տարբեր զամբյուղներում եւ կարող են հայտնվել նույն ենթախմբում:
Ա զամբյուղ. Պորտուգալիա, Թուրքիա, Գերմանիա, Սերբիա, Իտալիա, Հոլանդիա, Հունգարիա, Խորվաթիա, Ուկրաինա, Ռուսաստան, Հունաստան, Նորվեգիա, Շվեյցարիա, Սլովակիա, Բելգիա, Ավստրիա, Չեխիա, Իռլանդիա, Դանիա, Լեհաստան, Շոտլանդիա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա:
Բ զամբյուղ. Ֆինլանդիա, Սլովենիա, Բուլղարիա, Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Շվեդիա, Իսրայել, Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս, Չեռնոգորիա, Ալբանիա, Ուելս, Ղազախստան, Հայաստան, Մակեդոնիա, Վրաստան, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ, Անդորրա, Սան Մարինո:

No comments: