Thursday, November 25, 2010

Թեհրանում կհանդիպեն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Tert.am. 24-11-2010- Թեհրանում այս ամսվա ընթացքում տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
Այս մասին, ինչպես հայտնում է 1news.az–ը, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին։
«Հանդիպման ժամանակ կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման հարցեր»,–նշել է դեսպանը։
Դեսպանը հաստատել է, որ նախատեսվում է նաև քննարկել տնտեսական գոտու ստեղծման հարցը՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության, Իրանի և Թուրքիայի սահմանագծում։
«Սակայն առավել կարևոր է այն, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող շատ կարևոր հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր»։

No comments: