Panorama.am. 9-11-2010- Թուրքիայի զինված ուժերի և Չինաստանի բանակի հարվածային ուժերի (դեսանտադիվերսիոն ստորաբաժանումներ) միջև սկսվել է մեկշաբաթյա համատեղ դասընթացների անցկացումը: Թուրքիայում կազմակերպվող այդ դասընթացների շրջանակներում ընդգրկված են լեռային գոտիներում անհրաժեշտ մարտական տեխնիկայի զարգացմանը, մարտավարական գիտելիքների փոխանցմանը և համատեղ զորավարժության անցկացմանը վերաբերող հարցեր: Այդ ծրագրի իրականացումը միտված է խորացնել փոխվստահությունը թուրքական ու չինական զինուժի միջև և փոխադարձաբար հզորացնել միմյանց հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 4-ը Քոնիայում կազմակերպվել էր ռազմաօդային ուժերի չին-թուրքական համատեղ զորավարժություն: Չինական կողմից մասկացում էր 4 հատ Sukhoi-27 (SU-27) մարտական ինքնաթիռ, թուրքական կողմից` F-4 ռազմական օդանավերը:

No comments:
Post a Comment