7or.am. 9-11-2010- Մեծ Բրիտանիայում կարծում են, որ ալկոհոլն ամենավտանգավոր թմրամիջոցն է։ Այն առաջ է անցել հերոինից և կրեկից։ Այս մասին գրում է «The Guardians»-ը՝ հղում անելով ազդեցիկ հետազոտության վրա, որը կարող է հանգեցնել թմրամիջոցների դասակարգման համակարգի փոփոխության և խմիչքի դեմ համապատասխան արշավի։-Թմրամիջոցների դեմ պայքարի հարցերով Բրիտանիայի կառավարության նախկին խորհրդական Դեվիդ Նաթի ղեկավարությամբ անցկացված հետազոտությունում ասվում է՝ եթե թմրամիջոցները դասակարգվեին ըստ իրենց հասցրած վնասի, ալկոհոլը կդասվեր A կարգին,-գրում է հոդվածի հեղինակը։
No comments:
Post a Comment