Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամներին իր երկրի մուտքը Եվրամիություն խոչընդոտելու մեջ: Ինչպես հաղորդում է Բի-բի-Սի-ն, Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի` դեպի Եվրամիություն ճանապարհին «անարդարացի և արհեստական» խոչընդոտներ են ստեղծվում` չմանրամասնելով մեղադրանքների էությունը: Ա.Գյուլը միևնույն ժամանակ խոստացել է, որ Թուրքիան կպայքարի ԵՄ-ին անդամակցելու համար և պատրաստակամություն է հայտնել կատարել այդ նպատակով բոլոր անհրաժեշտ պահանջները:
Նշենք, որ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին դեմ են հանդես գալիս Եվրամիության երկու խոշոր անդամներ` Ֆրանսիան և Գերմանիան, որոնք համոզված են, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի ակտիվ պաշտպանեն խոսքի և հավատքի ազատությունը:
No comments:
Post a Comment