Tuesday, November 9, 2010

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը չի բխում Հայաստանի շահերից

News.am. 9-11-2010- Հարավային Կովկասի երկրների եւ Իրանի միջեւ ջերմ հարաբերությունների հաստատումն ի հակակշիռ Ռուսաստանի եւ Թուրքիայի չի բխում Հայաստանի շահերից: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանը` մեկնաբանելով նոր միտումները Իրանի քաղաքականությունում:
Փորձագետի կարծիքով, չնայած Ս-300-ի վաճառքի չկայացած գործարքից հետո Ռուսաստանի դեմ ուղղված Իրանի նախագահի հայտարարություններին, Թեհրանը փարձում է ի հակակշիռ Ռուսաստանի եւ Թուրքիայի պահպանել հավասարակշռությունը Հարավային Կովկասում`տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացից իր բաժինը ստանալու համար: Այդ մասին վկայում են Վրաստանի եւ Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատումը:
«Սակայն այդ ամենը հակասում է Հայաստանի քաղաքական շահերին: Իրանի դեմ ցանկացած գործողություն չի բխում Հայաստանի շահերից: Այս պահին Հայաստանն Իրանի հետ ունի տնտեսական եւ առեւտրային հարաբերություններ: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրի Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը մեղմացնելու համար: Կա հիմնախնդիր, որի մասին հազվադեպ են խոսում. Իրանի դեմ հնարավոր պատերազմը կլինի միջուկային, քանի որ որոշ տվյալներով` Թեհրանն արդեն ունի միջուկային զենք, իսկ միջուկային պատերազմը Հայաստանի համար կլինի բնապահպանական աղետ»,- նշել է Գագիկ Հարությունյանը:

No comments: