Tert.am. 4-11-2010- Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ հայտարարությամբ, որում ասվում է.
«Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ռեժիմի կազմակերպած հերթական ոտնձգությունն է իրականացվել քրեակատարողական հիմնարկում։ Մեկ ամիս առաջ իշխանական նման մի ծրագրի բացահայտումից ու կանխումից հետո սա երկրորդ դեպքն է։ Որևէ կասկած չկա, որ ահաբեկման սույն ողորմելի փորձը հրահանգվել և իրականացվել է վարչախմբի պարագլուխների, անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Իշխանությունը, չկարողանալով որևէ այլ կերպ խոչընդոտել նրա լրագրողական, հրապարակախոսական գործունեությունը, շարունակում է փորձել կիրառել իրեն հոգեհարազատ ու նման դեպքերում միակ հասանելի՝ արյունակից քրեական տարրերին օգտագործելու մեթոդը։
Սա ազատ մամուլը լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանական «զգուշացնող» ահաբեկչական միջոցառումների շղթայի մի օղակն է, որ վերջին շրջանում իրականացվում է «Հայկական ժամանակ» թերթի նկատմամբ, ընդհուպ՝ խմբագրության առջև սպառնական ցույց կազմակերպելով։ Տեղեկություններ կան, որ նաև դատական հայցեր են նախապատրաստվում թերթի դեմ։ Պատճառն այն է, որ «Հայկական ժամանակը» վարչախմբի, նրա բարձրաստիճան ներկայացուցիչների և օլիգարխների հանցավոր կապերը մերկացնող բազմաթիվ նյութեր է հրապարակում։
Հայ ազգային կոնգրեսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական կամ այլ բնույթի որևէ ճնշման ենթարկելու, նրա անվտանգության հետ կապված որևէ ոտնձգության ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի պարագլուխների և առաջին հերթին Սերժ Սարգսյանի վրա։ Մենք կոչ ենք անում հայաստանյան, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան, մասնավորապես լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ իրենց ձայնը բարձրացնել խոսքի ազատության ոտնահարման, միջազգայնորեն ճանաչված քաղբանտարկյալի, լրագրողի դեմ իշխանական ստորագույն այս արշավը կասեցնելու ու վնասազերծելու համար»։

No comments:
Post a Comment